«Գիտություն» առարկայի նպատակն է երեք բնագիտական առարկաների միջոցով ծանոթացնել սաներին բնական երևույթներին, օգնել նրանց հասկանալ այդ երևույթները տարբեր առարկաների տեսանկյուններից՝ արժևորելու համար դրանց դերը մարդու աշխարհայացքի ձևավորման գործում: Սաների մոտ կարողանալ ձևավորել բնական երևույթները դիտելու, ճանաչելու և գիտականորեն բացատրելու կարողություններ և զարգացնել բնական երևույթների օրինաչափությունները բացահայտելու և դրանց պատճառահետևանքային կապերը մեկնաբանելու հմտություններ:

     Առարկան ուսումնասիրելու ընթացքում սաները սովորեցնել կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիապես զարգացող աշխարհում և տեղեկատվության բազմազանության մեջ կողմնորոշվելու համար և առաջադրել հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ, վերլուծել ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացնումների համատեքստում, կատարել ընդհանրացումներ: Այդ թվում նաև՝ զարգացնելով համագործակցելու և սոցիալական այլ հմտություններ.

 

·         դիտարկել գիտությունը որպես մարդկային գործունեության բնագավառ

·         զարգացնել սեփական գործունեությունը պլանավորելու, կազմակերպելու և կատարված աշխատանքին անդրադարձ կատարելու հմտություններ

·         զարգացնել պատասխանատվություն կրելու և որոշում կայացնելու կարողություններ

·         զարգացնել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը

·         վերլուծել և համադրել կայուն զարգացման և մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը

 

Վերջնարդյունքներ.

 

Սովորողը կկարողանա.

·         ներկայացնել, սահմանել, ցուցադրել, թվարկել, տեղադրել, բացատրել, քննել, մտաբերել, անվանել տեղեկատվությունը։

·         Կարողանա ճանաչել և բացատրել բնական երևույթները։

·         Կարողանա ձևակերպել վարկած և հիմնավորել կամ ստուգել այն։

·         Կարողանա հաղորդակցվել՝ կիրառելով ակադեմիական խոսք։

·         Դրսևորել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք։

·         Կարողանա գիտակցել կայուն զարգացման նպատակների իրագործման մեջ գիտության կիրառական դերը և օգտագործել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները  իր համայնքում բարեփոխում կատարելու համար։