- Teacher: Lusine Antonyan
- Teacher: Lianna Avetisyan
- Teacher: Narek Hakobyan
- Teacher: Varduhi Poghosyan
Հայոց պատմության 11-րդ դասարանի դասանյութն ընդգրկում է 17-րդ դարից մինչև 20-րդ դարի իրադարձությունները։ Հայոց պատմության այս պատմական ժամանակաշրջանում դիվանագիտական հիմքերի վրա է դրվել հայ ազատագրական պայքարը, որը կընթանա երկու փուլով՝ դիվանագիտական բանակցությունների ուղղությամբ և զինված պայքարի դրսևորումներով։
Այս դասընթացի նպատակն է՝
- ձևավորել հիմնարար գիտելիքներ հայոց պատմությունից՝ նորից մինչև նորագույն շրջան և դիտարկել հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում,
- ձևավորել և զարգացնել պատմական մտածողության հմտություններ այնպիսի հասկացույթների շուրջ, ինչպիսիք են պատմական նշանակությունը, պատճառը և հետևանքը, փոփոխությունը և շարունակակնությունը,
- զարգացնել տարաբնույթ առաջնային և երկրորդային աղբյուրների հետ աշխատանքի հմտություններ, համեմատել, հակադրել, վերլուծել դրանք՝ օգտագործելով պատմագետների կողմից կիրառվող մեթոդները հիմնավորված եզրահանգումներ կատարելու համար,
- ձևավորել մարդու և քաղաքացու արժեհամակարգ և անհատական համոզմունքներ, ազգային և քաղաքացիական ինքնագիտակցություն, այլ մշակութային, կրոնական, ազգային արժեքների նկատմամբ հանդուրժողականություն, հարգանք, մարդասիրական և ժողովրդավարական հիմնարար արժեքներ,
- ձևավորել շարունակական հետաքրքրություն և հիմք պատմության հետագա ուսումնասիրման հանդեպ։
- Teacher: Lusine Antonyan
- Teacher: Narek Hakobyan
- Teacher: Varduhi Poghosyan