Course info
«Գիտություն» առարկայի նպատակն է երեք բնագիտական առարկաների միջոցով ծանոթացնել սաներին բնական երևույթներին, օգնել նրանց հասկանալ այդ երևույթները տարբեր առարկաների տեսանկյուններից՝ արժևորելու համար դրանց դերը մարդու աշխարհայացքի ձևավորման գործում: Սաների մոտ կարողանալ ձևավորել բնական երևույթները դիտելու, ճանաչելու և գիտականորեն բացատրելու կարողություններ և զարգացնել բնական երևույթների օրինաչափությունները բացահայտելու և դրանց պատճառահետևանքային կապերը մեկնաբանելու հմտություններ:
Առարկան ուսումնասիրելու ընթացքում սաները սովորեցնել կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիապես զարգացող աշխարհում և տեղեկատվության բազմազանության մեջ կողմնորոշվելու համար և առաջադրել հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ, վերլուծել ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացնումների համատեքստում, կատարել ընդհանրացումներ: Այդ թվում նաև՝ զարգացնելով համագործակցելու և սոցիալական այլ հմտություններ.
· դիտարկել գիտությունը որպես մարդկային գործունեության բնագավառ
· զարգացնել սեփական գործունեությունը պլանավորելու, կազմակերպելու և կատարված աշխատանքին անդրադարձ կատարելու հմտություններ
· զարգացնել պատասխանատվություն կրելու և որոշում կայացնելու կարողություններ
· զարգացնել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը
· վերլուծել և համադրել կայուն զարգացման և մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը
Վերջնարդյունքներ.
Սովորողը կկարողանա.
· ներկայացնել, սահմանել, ցուցադրել, թվարկել, տեղադրել, բացատրել, քննել, մտաբերել, անվանել տեղեկատվությունը։
· Կարողանա ճանաչել և բացատրել բնական երևույթները։
· Կարողանա ձևակերպել վարկած և հիմնավորել կամ ստուգել այն։
· Կարողանա հաղորդակցվել՝ կիրառելով ակադեմիական խոսք։
· Դրսևորել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք։
· Կարողանա գիտակցել կայուն զարգացման նպատակների իրագործման մեջ գիտության կիրառական դերը և օգտագործել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իր համայնքում բարեփոխում կատարելու համար։
- Teacher: Լուսինե Գասպարյան